Անպտղություն
|
Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան
![Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան Անպտղության էնդոկրին պատճառները. մանկաբարձ-գինեկոլոգ, վերարտադրողաբան Լուսինե Բալայան](up/article/big/file_62109_2112820.jpg)
Ի՞նչ մեխանիզմով է առաջանում էնդոկրին անպտղությունը
Անպտղության էնդոկրին պատճառների ընդհանրությունն այն է, որ խանգարվում են դաշտանային ցիկլը կարգավորող հորմոնալ մեխանիզմները, ինչի հետևանքով խախտվում է ողջ վերարտադրողական համակարգի աշխատանքը. ձվաբջիջները չեն հասունանում, ձվազատումը (օվուլյացիան) բացակայում է, էնդոմետրիումը /արգանդի ներքին շերտը/ չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը:
Որո՞նք են անպտղություն առաջացնող էնդոկրին հիվանդությունները
Էնդոկրին հիվանդություններն են՝
Վահանաձև գեղձի հիվանդությունները. գեղձի հորմոնների և՛ անբավարար, և՛ չափից դուրս արտադրությունը բերում է ձվարանների գործունեության ճնշման: Եվ որպես հետևանք, բացակայում է ձվազատումը (օվուլյացիան), և հղիություն չի լինում:
Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ
Հիպերանդրոգենիա /ձվարանների կամ մակերիկամների հիվանդության հետևանքով՝ տղամարդու սեռական հորմոնների ավելցուկ/
Հիպերկորտիցիզմի համախտանիշ /մակերիկամների կեղևի հորմոնների բարձր մակարդակ/
- Հիպերպրոլակտինեմիա /պրոլակտին հորմոնի բարձր քանակություն/
- Գլխուղեղի հիպոթալամո-հիպոֆիզար շրջանի ուռուցքներ
- Եվ վերջապես, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ /ՊՁՀ/, որի ժամանա օրգանիզմում չի կատարվում ձվազատում /ձվարանից ձվաբջջի դուրս գալը/, չնայած այն բանին, որ այդ կանայք սովորաբար ունենում են ձվարանային մեծ պաշար:
Արդյունքում դիտվում է անպտղություն:
Միաժամանակ հորմոնալ անհավասարակշռության հետևանքով իջնում է էնդոմետրիումի որակը, և բեղմնավորված ձվաբջիջը չի կարողանում իմպլանտացվել, ամրանալ արգանդի խոռոչում:
Կարևոր է հասկանալ, որ անպտղության բուժման բոլոր մեթոդներն այս համախտանիշի դեպքում, ինչպես նաև ԱՄԲ-ն, չեն բուժում ՊՁՀ հիվանդության ախտանիշները, այլ լուծում են հղիության չկայանալու խնդիրը: ՊՁՀ կանայք հաճախ պարզապես, որպես բարդություն ստանում են ձվարանների գերխթանման համախտանիշ /ՁԳՀ/:
![](images/calendar.png)
|
Կարդացեք նաև
![Հակասպերմալ հակամարմիններ (ASA). urolog.am Հակասպերմալ հակամարմիններ (ASA). urolog.am](up/article/small/file_57507_9482809.jpg)
Հակասպերմալ հակամարմինները IgG, IgA և/կամ IgM իզոտիպով հակամարմիններ են: Տղամարդկանց մոտ առաջանում են ամորձիներում, վերջիններիս հավելումներում, սերմնատար խողովակներում և ուղղված են...
![](images/calendar.png)
![Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am](up/article/small/file_55462_8057872.jpg)
Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...
![](images/calendar.png)
![Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am Կարո՞ղ է, արդյոք, պրոստատիտը բերել անպտղության. urolog.am](up/article/small/file_53768_959665.jpg)
Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYodwVKZ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384